882 խումբն այցելեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

17-12-15

5

882 խմբի սաները մանկավարժ Գայանե Պետրոսյանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Անի Մակինյանի ուղեկցությամբ այցելեցին հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 15 տարիները:

 

Բոլորիս հատկապես տպավորեց այն, որ Վարպետի տան բոլոր սենյակներում կային տարբեր լեզուներով շատ գրքեր, որոնք խնամքով դասավորված էին գրապահարաններում: Քանի որ Իսահակյանը տիրապետել է մի քանի օտար լեզուների, հավանաբար նա կարդացել է այդ բոլոր գրքերը:

 

1Մենք եղանք Ավետիք Իսահակյանի ննջարանում, որտեղ էլ նա մահացել է: Իր մահճակալի մոտ՝ պատին, կախված էր մոր լուսանկարը, որը նա միշտ վերցնում էր իր հետ, երբ մեկնում էր ճանապարհորդության, քանի որ շատ մեծ սեր էր տածում մոր հանդեպ: Մենք նաև տեսանք Վարպետի աշխատասենյակը, որտեղ նա անցկացնում էր օրվա մեծ մասը:

 

Տան ետնամուտքից դուրս գալով՝ մենք հայտնվեցինք մի գեղեցիկ այգում, որի սաղարթախիտ ծառերի հովանու ներքո սիրում էր հանգստանալ Վարպետը:

 

Վերադարձանք շատ տպավորված, լի խորհրդավոր զգացումներով:

 

Լիանա Ամիրջանյան, 882 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

882 խումբն այցելեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան