885 խումբն այցելեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

20-12-15

12885 խումբը տպավորիչ և ուսանելի այց ունեցավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարան: Մի փոքր պատմեմ իմ և ընկերներիս տեսածի մասին: Տուն-թանգարան մտանք հնաոճ դռներով. տունը, ճիշտ է, հին էր, բայց կարծես այսօր կառուցված լինեին: Մթնոլորտն ուղղակի հրաշալի էր: Տունը երկհարկանի էր, ուներ մեծ պատշգամբ և գեղեցիկ պարտեզ: Երկրորդ հարկ բարձրանալով՝ մենք տեսանք Իսահակյանի որոշ իրեր և ծանոթացանք նրա կյանքի դրվագներին: Հետո դիտեցինք փոքր տեսանյութ և իջանք առաջին հարկ: Այստեղ տեսանք Իսահակյանի գրադարանը, վերջին լուսանկարը, ձեռագրերը, ննջասենյակը և հյուրասենյակը: Ուղղակի անթիվ էին Իսահակյանի ստացած նվերները տարբեր մարդկանցից՝ բազմաթիվ գրքեր, նկարներ, ծաղկամաններ, արձաններ և այլն: Իսահակյանի կիսանդրին տեսանք և՛ թանգարանում, և՛ պարտեզում: Մեզ ավելի շատ հետաքրքրեց այն փաստը, որ նա սիրել է փոքրիկ արձանիկներ և անհամար թվով ունեցել դրանցից:

 

11Նորանոր գիտելիքներով դուրս եկանք թանգարանից: Հեշտ է վերցնել և կարդալ նրա գրվածքները, բայց սեփական աչքով տեսնել, թե ինչ պայմաններում է նա այդ հրաշքը գործել, ուղղակի հիացմունքի և հետաքրքրության գագաթնակետն է: Իսահակյանը պատգամում և հորդորում է պահպանել մայրենին. չէ՞ որ մեր նախնիները նրա համար ծով արյուն են թափել:

 

Մանե Մկրտչյան , 885 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

885 խումբն այցելեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարան