886 խումբն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

5886 խմբի սաները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու՝ Անի Մակինյանի և մանկավարժի՝ Ջուլիետա Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նրանք շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան տվյալ ժամանակահատվածի ողջ պատմությանը, ցուցանմուշներին:

 

Այցը կարևորվում է առաջին հերթին նրանով, որ սաները շուտով ուսումնասիրելու են եղեռնազոհ հայ հեղինակներին: Բացի այդ, յուրաքանչյուր հայ պարտավոր է իմանալ սեփական ժողովրդի պատմությունը, նրա անցած դժվարին ուղին…

 

Սաները տպավորված էին, խորապես ազդված, նույնիսկ այն աստիճան, որ հուշահամալիրի մոտ յուրաքանչյուրը վճռեց որպես նվիրյալ հայորդի պայքարել Հայկական հարցը վերջնականապես լուծելու ուղղությամբ…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

886 խումբն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ