ՄԲ համաժողով 2018

09-10-18

Հոկտեմբերի 4-ից 6-ը Վիեննայում տեղի ունեցավ Միջազգային բակալավրիատի համաշխարհային համաժողովը, որին մասնակցում էր նաև «Շիրակացու ճեմարանը»՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի, Միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանի և ՄԲ Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանի:

 

Եռօրյա համաժողովը կարևոր ու անհրաժեշտ է ինչպես նոր համագործակցությունների ձեռքբերման, նոր գաղափարների ներկայացման, այնպես էլ կրթական միջազգային շարժման մեջ լինելու և նորարարություններն ու նոր գաղափարները Ճեմարանում ընդգրկելու և կիրառելու տեսնակյունից: Այս տարի համաժողովը կրում էր «Ստեղծարարություն, նորարարություն» խորագիրը, ուներ ավելի քան 1800 մասնակից՝ այդ թվում տնօրեններ, ծրագրերի համակարգողներ, ուսուցիչներ և կրթական համակարգում ներգրավված այլ հյուրեր:

 

«Այն, ինչ 1968թ.-ին ստեղծվեց որպես նորարարական նախաձեռնություն, այսօր արդեն ուսման, ուսուցման եւ գնահատման ընդունված եւ հուսալի համաշխարհային չափանիշ է: 50 տարի առաջ մենք սկսեցինք մի ծրագրով (16-19 տարեկանների համար), այսօր ունենք 4 շարունակական ծրագրեր 3-19 տարեկանների համար 5000 և ավելի դպրոցներում 150-ից ավելի երկրներում»,- ասում է ՄԲ գլխավոր տնօրեն Սիվա Կումարին:

ՄԲ համաժողով 2018