Այցելություններ մարզական կառույցներ

03-12-18

«Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպ»-ի ամբիոնը Round Square- ի  «Հոգու և մարմնի  միասնություն խիզախություն» գաղափարի շրջանակում այցելեցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Ակադեմիա և  ՀՀ Պաշտպանության նախարարություն:

 

Նոյեմբերի 16-ին ճեմարանի  7-րդ դասարանցիներից ընտրված սաներ՝ որպես խրախուսանք, այցելեցին ՀՖՖ Ավանի մարզական ակադեմիա: Ծանոթացան Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականների մարզումների անցկացման պայմաններին և  մարզական կառույցներին:

 

Այցի ընթացքում սաները հնարավորություն ունեցան ցուցաբերելու  իրենց խիզախությունը և արկածասիրությունը՝ անցկացված  ֆուտբոլային խաղի ընթացքում:

 

Նոյեմբերի 23-ին ճեմարանի 9-րդ դասարանցիները այցելեցին ՀՀ Պաշտպանության  նախարարություն՝  ծանոթանալու նախարարության  մարզական կառույցներին՝ լողավազան, վարժասարքերի, խաղային մարզաձևերի դահլիճներին, ֆուտբոլի, բասկետբոլի բաց խաղադաշտերին:
Փոխգնդապետ Ա.Դավթյանը պատմեց զինվոր-մարզիկների մարզական նվաճումների մասին: Ճեմարանական աները անցկացրին ֆուտբոլի և բասկետբոլի մրցաշար:

Այցելություններ մարզական կառույցներ