973 խմբի միջոցառումը՝ նվիրված հայ գիտնականներին ու գյուտարարներին

10Շաբաթն ամփոփող ճեմարանական ժամի համար 973 խումբը հետաքրքիր միջոցառում էր նախատեսել՝ նվիրված համաշխարհային ներդրում ունեցած հայ գիտնականներին, գյուտարարներին: Սաները հարուստ տեղեկատվություն էին պատրաստել նրանցից յուրաքանչյուրի մասին և մեծ ոգևորությամբ ներակայացրին հայ մեծ գիտնականների գործը, համաշխարհային գիտության ոլորտում ունեցած երախտիքը: Նրանք փնտրել և գտել էին բոլոր այն գյուտերը, որոնցով հարստացել է մարդկության պատմությունը, և որոնց հեղինակները հայեր են: Ճեմարանականներն անդրադարձան նաև հայ մեծ բարերարներին, ովքեր մեծապես նպաստել են կրթության ու գիտության զարգացմանը՝ ժամանակին և ճիշտ ներդրումներ անելով, օժտված անհատների համար ճանապարհ հարթով:

 

Միջոցառման ավարտին 973 խմբի սաները կոչ արեցին արժևորել և մշտապես բարձր գնահատել հայ գիտնականին ու նրա գործը: Նաև իրենք խոստացան բարձր պահել գիտության ջահը, լինել հայ մեծերի արժանի հետնորդները:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

973 խմբի միջոցառումը՝ նվիրված հայ գիտնականներին ու գյուտարարներին