974 խմբի այցն «Անտարես» հրատարակչություն

28-12-15

1974 խումբն այցելեց «Անտարես» հրատարակչություն:

 

Այնտեղ մենք ծանոթացանք գիրք տպելու տեխնոլոգիային, տեսանք ժամանակակից
սարքեր: Պարզվեց, որ իրականում գրքի ստեղծումը շատ բարդ գործընթաց է: Մինչ
գրախանութում հայտնվելը գիրքն անցնում է ստեղծման մի քանի շատ կարևոր փուլերով:

 

Այդ դժվար աշխատանքն իրականացնում են հմուտ և իրենց գործին նվիրված վարպետները:

 

5Նրանց հիրավի կարելի է անվանել հրաշագործներ: Մեզ շատ զարմացրեց այն փաստը, բոլոր աշխատողները գնահատում և սիրում են գիրքը, քանի որ հենց իրենք են գրքի ստեղծողները: Մենք նաև տեսանք պատրաստի մեծ և փոքր գրքեր, որոնք արդեն փաթեթավորված էին և պետք է ուղարկվեին գրախանութ:

 

Մեծ բավականություն ստացանք այցելությունից և հասկացանք, որ գրքի ստեղծումն այնքան էլ հեշտ գործ չէ. Երբեմն, մեր ձեռքին ունենալով գիրքը, չենք էլ պատկերացնում, թե ինչ ջանքերի շնորհիվ է ստեղծվում այդ հրաշքը:

 

Մենք դասեր կքաղենք և այսուհետ ավելի ուշադիր ու հոգատար կվերաբերվենք գրքին:

 

974 խմբի սաներ Թամրազյան Շահանե և Գրիգորյան Ինգա

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

974 խմբի այցն «Անտարես» հրատարակչություն