975 խմբի այցը Երվանդ Քոչարի թանգարան

01-01-16

6975 խմբի սաները հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Եվա Ղարախանյանի և մանկավարժ Սիրանուշ Այվազյանի ուղեկցությամբ այցելեցին նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարան։

 

Նրանք ուսումնասիրել էին «Սասունցի Դավիթ» էպոսը, գիտեին հայտնի քանդակի և այդ թեմայով ստեղծված նկարների մասին, իսկ հեղինակի տաղանդը բացահայտեցին այդ փոքրիկ, բայց հետաքրքրիր թանգարանի սրահներում։

 

Տպավորիչ քանդակներն ու նկարները, էպոսի գրաֆիկական պատկերազարդումները, դրանց ստեղծման ու գոյատևման պատմությունը և վերջապես Քոչարի դժվարին ու զարմանալի կյանքը նրանց ևս մեկ անգամ հնարավորություն տվեցին ճանաչելու մեր մեծերին և հպարտանալու նրանցով։

 

Իռեն Այվազյան, 975 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

975 խմբի այցը Երվանդ Քոչարի թանգարան