976 խմբի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ

3976 խմբի սաները մանկավարժ Հասմիկ Պապիկյանի և մշակույթի պատմության ուսուցչուհի Էլիզա Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ:

 

Ճեմարանականների էքսկուրսիան նպատակաուղղված էր գլխավորապես պատկերասրահի Արևելյան և Հայկական արվեստների բաժիններին ծանոթանալուն:

 

Արևելյան արվեստի բաժնում տպավորիչ էին հատկապես Չինաստանի արվեստի գործերը, մասնավորապես 5-7-րդ դարերում ստեղծված Բուդդայի հսկայական նկարները, կենդանիների բրոնզե արձանիկները, սափորները, զարդատուփերը:

 

2Իրանական արվեստի բաժնում բավականին հետաքրքիր էին գեղեցիկ մոմակալները, մանրանկարչության նմուշները, զարդանախշված նարգիլեն, տարբեր գույների սալիկներից պատրաստված նկարները,անգամ խաղաքարտերը:

 

Սաները մեծ հպարտությամբ էին շրջում Հայկական արվեստի բաժնում, որտեղ ցուցադրված են հայ մեծանուն գեղանկարիչների գործերը: Առանձնահատուկ էին նկարիչների հանրաճանաչ տոհմի՝ Հովնաթանյանների տարբերի սերունդների ներկայացուցիչների գործերը: Առանձնանում էր Հովհաննես Այվազովսկու սրահը՝ ծովային կտավներով: Ծանոթացան Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Հմայակ Արծաթբանյանի, Հարություն Շամշինյանի, Գրիգոր Գաբրիելյանի, Ստեփան Աղաջանյանի, Եղիշե Թադևոսյանի և այլ մեծերի գործերին: Այս նկարիչներից ոմանք ներկայացված էին մեկ-երկու գլուխգործոցներով, ոմանց էլ բավականին մեծ անկյուն էր հատկացված:

 

Ավարտելով էքսկուրսիան Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավով՝ 976 խումբը շնորհակալության խոսք ուղղեց էքսկուրսիայի կազմակերպիչներին և դրական էմոցիաներով ու նոր գիտելիքներով վերադարձավ ճեմարան:

 

976 խումբ Մարի Մովսեսյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

976 խմբի սաներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ

Leave a Reply