Մեր առաքելությունը

Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Մեր նշանաբանը
Մեր տուն Ճեմարան, մեր սուրբ Ճեմարան
Մեր կարգախոսը
ՃԵմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է:
  • 1
    ուսանող-ուսուցիչ հարաբերակցություն
  • 1
    ընդունելություն բուհեր
  • 1
    ուսանողներ ամբողջ աշխարհից
  • 1
    շրջանավարտ
Մեր օրհներգը Լսել օրհներգը

Կայքը փորձարկման փուլում է

Ճեմարանի կազմում գործում են կրտսեր, միջին, ավագ դպրոցները, ինչպես նաև մանկակրթարանը։

Հիմնադրման օրվանից Ճեմարանն աշխատել է տնօրեն Աշոտ Ալիխանյանի հեղինակային կրթական ծրագրով, իսկ 2013թ․-ից ճեմարանականները հնարավորություն են ստացել ուսումնառելու նաև Միջազգային բակալավրիատի ծրագրերով:

Մենք իրականացնում ենք ՄԲ Կրտսեր դպրոցի ծրագիրը (PYP), Միջին դպրոցի ծրագիրը (MYP) և Դիպլոմային ծրագիրը (DP)՝ ավագ դպրոցում։

Մանկակրթարան

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Մանկակրթարանը հիմնադրվել է 1998 թվականին: Մանկակրթարանն ապահովում է 3-6 տարեկան երեխաների կրթությունը: Ուսումնական գործընթացը Մանկակրթարանում կազմակերպում է Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով:

Մանկակրթարանի նպատակն է ձևավորել մարմնով և հոգով առողջ, ներդաշնակ զարգացած սաներ, որոնք լիովին պատրաստ կլինեն հետագա ուսումնառությանը։ Մանկակրթարանի մանկավարժական և սպասարկող անձնակազմը համալրվում է մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող վերապատրաստումներին:

Իմանալ ավելին
Կրտսեր դպրոց

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի Կրտսեր դպրոցը ստեղծվել է 1998 թվականին: Կրտսեր դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպում է ՀՀ պետական և Միջազգային բակալավրիատի Կրտսեր դպրոցի (Primary Years Program կամ IB PYP) ինտեգրված կրթական ծրագրով: IB PYP ծրագրի հիմնական նպատակը բանիմաց, հետազոտող և մշտապես զարգացող անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցի ծրագիրը ապահովում է 6-10 տարեկան երեխաների կրթությունը:

Կրտսեր դպրոցն ունի գրադարան, ՏՀՏ սենյակ, պարասրահ, սպորտդահլիճ, խոհանոց, ճաշասրահ, բուժկետ, ինչպես նաև խաղահրապարակ: Դպրոցում դասասենյակները հարմարեցված են երեխաների տարիքային և անհատական առանձնահատկություններին: Ուսուցիչներն ու մասնագետներն ընտրվում են մրցութային հիմունքներով և մշտապես մասնակցում են վերապատրաստումների` կատարելագործելով իրենց հմտություններն ու կարողությունները:

Իմանալ ավելին
Միջին դպրոց

Շիրակացու ճեմարանի Միջին դպրոցի ծրագիրը նախատեսված է 10-16 տարեկան սաների համար, և սկսվում է 5-րդ դասարանից: Միջին դպրոցի ծրագիրը (ՄԴԾ) նորարարական համընդհանուր կրթական ծրագիր է, որը ոչ միայն խստապահանջ մոտեցում ունի սանի ուսումնառության նկատմամբ, այլև կարևորում է անձնային այնպիսի հմտությունների զարգացումը, որոնք առանցքային են ողջ կյանքի ընթացքում սովորող դառնալու գործում:

Սա ուսանողակենտրոն ծրագիր է, որը կրթում է ինտելեկտուալ մտածողությամբ և հետքրքրասեր երիտասարդների՝ կենտրոնացված սանի սոցիալական, զգացական և կրթական կարիքների վրա: ՄԴԾ-ի չափանիշները համապատասխանեցված են հայկական ազգային կրթական ծրագրի նպատակներին և պահանաջներին՝ նախապատրաստելով սաներին բավարարելու և՛ ՄԲ Դիպլոմային ծրագրի, և՛ ավագ դպրոցի ազգային ծրագրի պահանջները:

Իմանալ ավելին
Ավագ դպրոց

Ճեմարանի Ավագ դպրոցում 11-12-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է Հեղինակային ծրագրով՝ առարկաների լայն ընտրությամբ տարբերակված հոսքերով և/կամ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրով՝ անգլերենով:

Ավագ դպրոցում ուսումնական գործընթացի անբաժան մաս են կազմում արտաուսումնական տարաբնույթ միջոցառումները (համերգներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, այցելություններ տարբեր կազմակերպություններ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով), կամավորական աշխատանքը, սովորողների խորհուրդի գործունեությունը:

Իմանալ ավելին

Միջազգային բակալավրիատի (ՄԲ) սովորողի բնութագրիչները

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրերը միտված են խթանելու սովորողների ինքնուրույնությունն ու ողջ կյանքում սովորելու ցանկությունը։ ՄԲ-ն նպաստում է արդի համամոլորակային խնդիրներից տեղեկացված և գործունակ անհատների կերտմանը, որոնք աշխարհը կդարձնեն ավելի լավը։

Որպես ՄԲ սովորողներ` մենք ձգտում ենք լինել

  • ՎԵՐԼՈՒԾՈՂ
    ՎԵՐԼՈՒԾՈՂ
  • ԲԱՆԻՄԱՑ
    ԲԱՆԻՄԱՑ
  • ՀԵՏԱԶՈՏՈՂ
    ՀԵՏԱԶՈՏՈՂ
  • ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
    ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
  • ՀԱՄԱՐՁԱԿ
    ՀԱՄԱՐՁԱԿ
  • ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
    ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
  • ՄՏԱԾՈՂ
    ՄՏԱԾՈՂ
  • ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
    ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
  • ՀՈԳԱՏԱՐ
    ՀՈԳԱՏԱՐ
  • ԼԱՅՆԱԽՈՀ
    ԼԱՅՆԱԽՈՀ
ՎԵՐԼՈՒԾՈՂ
Մենք խորությամբ վերլուծում ենք աշխարհը, մեր սեփական գաղափարներն ու փորձը: Մենք աշխատում ենք հասկանալ և ըմբռնել մեր ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի էլ ավելի աջակցենք մեր ուսմանը և մասնագիտական զարգացմանը:
ԲԱՆԻՄԱՑ
Մենք ուսումնասիրում ենք նշանակալից թեմաներ տարբեր առարկաների միջոցով, որոնք կարևոր են մեր համայնքում և ամբողջ աշխարհում:
ՀԵՏԱԶՈՏՈՂ
Մենք զարգացնում ենք մեր հետաքրքրասիրությունը՝ հարցեր տալով, հետազոտելով և պատասխաններ գտնելով: Մենք գիտենք` ինչպես սովորել ինքնուրույն և ուրիշների հետ: Մենք սովորում ենք խանդավառությամբ և պահպանում ենք սովորելու հանդեպ մեր սերը ողջ կյանքի ընթացքում:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
Մենք ընկալում ենք մեր կյանքի բոլոր տեսանկյունները՝ մտավոր, ֆիզիկական և զգացմունքային, ինչպես նաև հավասարակշռելու կարևորությունը մեր և ուրիշների բարեկեցության համար: Մենք գիտակցում ենք մեր փոխկախվածությունը այլ մարդկանց և այն աշխարհի հետ, որտեղ մենք ապրում ենք:
ՀԱՄԱՐՁԱԿ
Մենք հեռատեսությամբ ու վճռականությամբ ենք մոտենում անորոշությանը։ Աշխատում ենք ինքնուրույն և համատեղ՝ բացահայտելու նոր գաղափարներ և նորարարական ռազմավարություններ: Մենք հնարամիտ և տոկուն ենք մարտահրավերների և փոփոխությունների առջև:
ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՂ
Մենք վստահորեն ինքնաարտահայտվում ենք մեկից ավելի լեզուներով և տարբեր մեթոդներով: Մենք արդյունավետորեն հաղորդակցվում ենք, ուշադիր լսում մյուս անհատների և խմբերի առաջարկությունները:
ՄՏԱԾՈՂ
Մենք օգտագործում ենք քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունները բարդ խնդիրների վերլուծության համար: Մենք մտածված քայլեր ենք ձեռնարկում և կատարում բարոյական ընտրություն:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
Մենք գործում ենք ազնվության, արդարության ու արդարամտության ուժեղ զգացումով և հարգանքով բոլոր մարդկանց արժանապատվության և իրավունքների նկատմամբ: Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների և դրանց հետևանքների համար։
ՀՈԳԱՏԱՐ
Մենք դրսևորում ենք ապրումակցում, կարեկցանք ու հարգանք: Մենք պատասխանատվություն ենք վերցրել ծառայելու հասարակությանը՝ իրականացնելով դրական փոփոխություններ մարդկանց կյանքում և շրջապատող աշխարհում:
ԼԱՅՆԱԽՈՀ
Մենք արժևորում և գնահատում ենք մեր մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև ուրիշների արժեքներն ու ավանդույթները: Մենք փնտրում և ուսումնասիրում ենք տարբեր տեսանկյուններ, ինչպես նաև սովորում և զարգացնում ենք զանազան հմտություններ:

Նորություններ և իրադարձություններ

Տեսնել ավելին
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
15.01.2024
Աջակցություն «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի միջնորդությամբ ռուսական Парралель Z տելեգրամյան ալիքի ղեկավարությունը՝ ի դեմս պարոն Արթուրի, հետևորդների շրջանում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում գոյացած միջոցներն ուղղել է «Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ գնելուն:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև
12.01.2024
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև
Փոխըմբռնման հուշագիր «Ազգային Կրթական Կենտրոն» ՓԲԸ-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի միջև: Հուշագրի գաղափարն է՝ նպաստել կենսակերպ էկոհամակարգի (Lifestyle Ecosystem) զարգացմանը, որն էլ խթանում է բարեկեցությունը, կրթությունը և նորարարությունը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Հույսի գույներ» օրացույցներ 2024թ.
28.12.2023
«Հույսի գույներ» օրացույցներ 2024թ.
Սիրով կիսվում ենք «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և Սիդնեյի հայկական ՀԲԸՄ Ալեքսանտր Վարժարանի համատեղ նախաձեռնությամբ «Հույսի գույներ» խորագիրը կրող 2024թ. օրացույցներով, որոնք հանվեցին ցուցահանդես-վաճառքի:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչների այցը Ճեմարան
27.12.2023
Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչների այցը Ճեմարան
Ճեմարանում հյուրընկալել ենք Միջազգային դպրոցների խորհրդի ներկայացուցիչներ՝ գնահատման ղեկավար Քրիստոֆեր Մաջիոին և Սոտոգրանդե միջազգային դպրոցի ՄԲ Կրտսեր դպրոցի համակարգող Անդրեա Բեննեթ Կասերեսին: Այցի շրջանակում տեղի ունեցավ նախապատրաստական գնահատում, ինչպես նաև սեմինար մանկավարժական առաջնորդության անդամների համար:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը Ճեմարանում
18.12.2023
Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը Ճեմարանում
Չինաստանի Թյենծին Յինհուա միջազգային դպրոցի պատվիրակությունը վերջերս համագործակցային առաջարկով այցելել է Ճեմարան: Պատվիրակության անդամները շրջեցին կրթահամալիրում, հանդիպեցին տնօրինության անդամներին, քննարկեցին երկու երկրների և մշակույթների միջև հզոր կրթական համագործակցության նոր ուղիների ստեղծման և դրանց զարգացման մասին, ինչպես նաև ձեռք բերեցին պայմանավորվածություն հետագա հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Մշակութաբանություն» առարկայի ամփոփիչ բաց դասի շրջանակում հյուրընկալել ենք Անահիտ Թարխանյանին
08.12.2023
«Մշակութաբանություն» առարկայի ամփոփիչ բաց դասի շրջանակում հյուրընկալել ենք Անահիտ Թարխանյանին
«Մշակութաբանություն» առարկայի ամփոփիչ բաց դասի շրջանակում սաները ներկայացրին իրենց աշխատանքները՝ «Մոդեռնիզմը Հայաստանում» թեմայով։ Հանդիպմանը հյուրընկալել ենք Արթուր Թարխանյանի դստերը՝ Անահիտ Թարխանյանին, ով մեծ սիրով լսեց սաների կատարած աշխատանքները, ինչպես նաև հրավիրեց «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոն տեսական գիտելիքների խորացման նպատակով: Սաների աշխատանքները համակարգել է մշակութաբանության և ճարտարապետության ուսուցչուհի՝ Զարուհի Պարունակյանը:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչների այցը Ճեմարան
28.11.2023
Բելառուսի Հանրապետության, Չինաստանի ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների ներկայացուցիչների այցը Ճեմարան
«Համագործակցություն հանուն երջանիկ մանկության». այսպիսի խորագիր ուներ նոյեմբերի 24-ին արդեն երկրորդ անգամ իրականացվող այս նախաձեռնությունը: Այս խորագրով միջոցառումը նվիրվում է երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է 1954թ-ից նոյեմբերի 20-ին: Նոյեմբերյան այս օրը ՄԱԿ-ը ընդունեց երեխայի իրավունքների հռչակագիրը և երեխայի իրավունքների կոնվենցիան:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայտարարություն

Տեսնել բոլորը
Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
25.03.2024
Շիրակացու ճեմարանը հայտարարում է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի մեկնարկ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
10.03.2024
Ընդունելություն Կրտսեր դպրոցի առաջին դասարանում 2024-2025 ուս. տարվա համար
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդունելություն 2024-2025 Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում (ՄԲԴԾ), I փուլ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
05.03.2024
Ընդունելություն 2024-2025 Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում (ՄԲԴԾ), I փուլ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բաց դռների օր Կրտսեր դպրոցում
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
01.03.2024
Բաց դռների օր Կրտսեր դպրոցում
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
25.08.2023
Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
«Շիրակացու ճեմարանում» ընդունելությունը կիրակնօրյա նախապատրաստական դպրոցում շարունակվում է:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Բաց օլիմպիադա 2023
ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑ
06.03.2023
Բաց օլիմպիադա 2023
Շիրակացու ճեմարանը հայտարարում է Հանրապետական առարկայական բաց օլիմպիադա 2023-ի մեկնարկ:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Նվիրաբերենք Արեն Մեհրաբյան հիմնադրամին
ԱՐՑԱԽ
05.03.2023
Նվիրաբերենք Արեն Մեհրաբյան հիմնադրամին
Ավարտելով Ճեմարանը՝ ապագա աստղաֆիզիկոս Արենը կիսատ էր թողել հետագա ուսումնառությունն ԱՄՆ-ում ու վերադարձել Հայաստան՝ ծառայելու Հայրենիքին:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Բաժանորդագրվե՛ք մեր էլեկտրոնային հարթակին