Նպատակներ

ՃԵՄԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Հայ մտավորականի կերտում,
  2. Ազգային դպրոցի ոգու և լավագույն ավանդույթների վերականգնում և շարունակում,
  3. Ընդունակ և շնորհալի երեխաների բացահայտում, նրանց կարողություններին համապատասխան մակարդակով կրթության գործի կազմակերպում: Ճեմարանի անմիջական մասնակցություն ու նպաստում` այս աշխատանքները հանրապետությունում պետական հիմքերի վրա դնելու հարցում,
  4. Մասնակցություն ազգային ինտելեկտուալ ներուժի բացահայտմանն ուղղված մեթոդների մշակմանը,
  5. Ճեմարանի մասնակցություն և ներդրում մանկավարժական գիտության զարգացման գործում, մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրում,
  6. Ճեմարանի կրթական հենքի վրա համահայկական կրթական կենտրոնի ձևավորում,
  7. Ճեմարանի միջին և ավագ դպրոցների՝ որպես Միջազգային բակալավրիատի դպրոցների հավաստագրում: