Մեր սկզբունքները

Ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորականի և քաղաքացու կերտման պատասխանատու ճանապարհին Ճեմարանը հետամուտ է հետևյալ հիմնական սկզբունքներին՝

 

v Անաչառությանը և օրինապաշտությանը նպաստող պայմանների մշտական կատարելագործում,

 

v Մանկավարժական անձնակազմի և սովորողների մրցութային ընտրության գործընթացի հետագա կատարելագործում,

 

v Ընդունելության և հետագա կրթության հարցերում Ճեմարանի բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային պայմանների և իրական երաշխիքների ապահովում,

 

v Կրթական համակարգում կրկնուսուցման անհրաժեշտության աստիճանական հաղթահարում և վերացում,

 

v Որպես ուսումնական գործընթացի առավելագույն արդյունավետության գլխավոր նախապայման` հենց Ճեմարանում վաղվա քաղաքացուն կենսականորեն անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում, յուրացում, դրանց հիման վրա որոշակի կարողությունների մշակում և կատարելագործում,

 

v Ճեմարանի խնդիրների լուծման գործում ծնողական համայնքի աջակցության ապահովում հիմնադրամների միջոցով,

 

v Որպես ճեմարանի նպատակների իրականացման կարևորագույն երաշխիք` նրա ինքնուրույնության և ինքնագործունեության առավելագույն ընդլայնում:

 

v Սաների, շրջանավարտների, ծնողական համայնքի և աշխատակիցների միջև փոխհարաբերություններում ընտանեկան սկզբունքի հետևողական կիրառում` առաջնորդվելով «Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է» կարգախոսով:

Նորություններ

Հայտարարություններ