Խնդիրներ

 

  1. Արդի դարաշրջանի պահանջներին համահունչ հայ մտավորականի որակների վերլուծություն,
  2. Սովորողների ազգային և միջազգային աշխարհայացքի ձևավորում, սեփական որոշումները, գործելակերպը ազգային և համամարդկային շահերին ենթարկելու ընդունակ ապագա քաղաքացիների կերտում,
  3. Շնորհաշատ երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման նպատակով ճեմարանի կողմից մշտապես մշակվող սկզբունքների և մեթոդների ներդրում կրթօջախում և ուսումնական այլ հաստատություններում` հաշվի առնելով սաների տարիքային հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները, շնորհալիության տարբեր մակարդակները, նրանց նկատմամբ դրսևորվող մոտեցումները, ինչպես նաև աշխարհում այդ ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրում,
  4. Կրթության համաշխարհային մանկավարժական առաջավոր փորձի, մշակվող չափորոշիչների և չափանիշների մշտական ուսումնասիրում ու տեղայնացում, համագործակցություն աշխարհի բարձր համբավ ունեցող կրթարանների և համալսարանների հետ,
  5. Ճեմարանի շրջանավարտների համար աշխարհի լավագույն բուհերում ուսումը շարունակելու հնարավորությունների ստեղծում,
  6. Ճեմարանի ուսուցչին ներկայացվող մանկավարժական-մեթոդական և մասնագիտական որակների չափանիշներին համապատասխան մրցութային ընտրության ձևերի կատարելագործում,
  7. Հայ և համաշխարհային մշակույթի նշանավոր դեմքերի, առաջին հերթին` Անանիա Շիրակացու կյանքի և գործունեության ուսումնասիրում,
  8. Ազգային դպրության պատմության ուսումնասիրություն, հատկապես ճեմարանների վերաբերյալ ամբողջական հետազոտությունների և պատմական շարքի ստեղծում,
  9. Առաջավոր երկրներում ինտելեկտուալ ներուժի բացահայտման համար ստեղծված հարցարանների մեթոդաբանության ուսումնասիրում և դրանց փորձի տեղայնացում` նկատի ունենալով ազգային ու մշակութային առանձնահատկությությունները,
  10. Ճեմարանում անընդհատ զարգացող ճկուն համակարգի, ինչպես նաև ֆինանսական կայուն վիճակի ապահովում, ինչը կրթօջախին առավել մեծ հնարավորություններ կտա զբաղվելու ստեղծագործական և հետազոտական աշխատանքներով` այդ գործում ներգրավելով նաև կրթօջախի սաներին,
  11. Դասական մանկավարժական գիտության մեջ ընդունված երեք կառույցների՝ դպրոցի, սաների և ընտանիքների միջև համագործակցության հետագա կատարելագործում,
  12. Սաների ինքնուրույնության, պատասխանատվության, ակադեմիական ազնվության և ինքնակառավարման ընդլայնում,
  13. Ծնողական համալսարանի աշխատանքների ընդլայնում և կատարելագործում,
  14. Որպես գիտական և մշակութային կենտրոն` գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի Մատենադարանի, գիտակրթական և մշակութային հաստատությունների հետ սերտ համագործակցության ապահովում,
  15. Ճեմարանի գիտամեթոդական, ուսումնադաստիարակչական ոլորտներում կուտակած փորձի տարածում կրթական միջավայրում:

Նորություններ

Հայտարարություններ