Ընթացիկ ընդունելություն

28-12-20

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում Միջազգային Բակալավրիատի միջին և ավագ դպրոցների ծրագրի 5-ից 11-րդ դասարանների թափուր տեղերում* սովորելու համար:

 

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը լրացնել առցանց դիմում-հայտը:

Ընթացիկ ընդունելության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Երկրորդ կիսամյակի ընդունելության քննությունները կկայանան առկա ձևաչափով, 2021 թվականի հունվարի 15-23-ը:

Քննությունների ժամանակացույցը կհրապարակվի մինչև 2020 թվականի հունվարի 11-ը:

 

Հասցեներ՝   Տարրական դպրոց և մանկակրթարան՝   Նոր Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան փողոց, 15

Միջին և ավագ դպրոցներ՝         Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց. 35                

Հեռախոս՝          +374 10 680102, բջջ. +374 93 771295

 

Էլ. հասցե`   info@shirakatsy.am            Կայք`   www.shirakatsy.am

 

*Ուշադրություն՝

Այս պահին առկա են թափուր տեղեր միայն 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում:

Մյուս դասարաններում թափուր տեղերի վերջնական թվաքանակը կհաստատվի առաջին կիսամյակի ամփոփման արդյունքում՝ մինչև փետրվարի 10-ը:

 

1990թ.-ից Ճեմարանում իրականացվում է «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագիրը (հաստատված է ՀՀ կառավարության կողմից): 2014թ. նշված ծրագիրը ընդլայնվել և վերահաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից և ներկայումս լիարժեք ինտեգրում է ՀՀ պետական չափորոշչի և ՄԲ համապասխան տարիքային ծրագրերի պահանջները:

2014թ.-ից ՀՀ կառավարության որոշմամբ արտոնվել է 11-12-րդ դասարաններում իրականացնել ՄԲ դիպլոմային ծրագիրը (IB DP)՝ անգլերով:

2010թ.-ից Ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (Round Square) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: 2008թ.-ից Ճեմարանը ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիաի լիիրավ անդամ է:

2010թ. «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից Ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 ամենաառաջատար նորարար դպրոցներից մեկը:

2013թ. Ճեմարանի կրտսեր դպրոցը, 2014թ.` միջին և ավագ դպրոցները հավատարմագրվել են Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից:

 

Ընթացիկ ընդունելություն