Մեկնարկում են կիրակնօրյա նախապատրաստական դպրոցի դասընթացները
Շիրակացու ճեմարանում սեպտեմբերի 6-ից աշխատանքները կվերսկսի կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:
Կիրակնօրյա նախապատրաստական դպրոցում՝
- մաթեմատիկա,
- հայոց լեզու/մայրենի/,
- ռուսաց լեզու
- անգլերեն
- բնագիտական / 8-9-րդ դասարաններ/
- հասարակագիտական /9-րդ դասարան/
առարկաներից 4-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են առկա ձևաչափով՝ շաբաթը մեկ անգամ (կիրակի օրերին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կարող են անցկացվել շաբաթ օրերին):
5-9-րդ դասարանների պարապմունքները անցկացվում են ճեմարանի գլխավոր մասնաշենքում` Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փողոց 35, իսկ 4-րդ դասարանինը՝ կրտսեր դպրոցի շենքում՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Մուշեղ Գալշոյան փողոց 15, ժամը 9:00-ից։ Մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է:
Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfcRnlOhn8smqy_Qg1kkeOXryTPo1i1ZPV7gcNfURDyvx1hww/viewform?usp=preview
Հեռ. +374 10 68 01 02, +374 55 40 37 98