Թափուր աշխատատեղ. Արվեստի ամբիոնի ղեկավար

07-02-19

 

Աշխատանքի նկարագրություն

Արվեստի ամբիոնի ղեկավարը իրականացնում է ամբիոնի աշխատանքների պլանավորման, կազմակերպման, առաջնորդման և վերահսկման գործառույթները: Արվեստի ամբիոնը ճեմարանի 8 առարկայական խմբերից մեկն է, որը միավորում է կերպարվեստ, երգ-երաժշտություն, պարարվեստ, հռետորական արվեստ, դրամատուրգիա, համաշխարհային մշակույթի պատմություն առարկաններ դասավանդող ուսուցիչներին: Արվեստի ամբիոնի ուսուցիչները իրականացնում են առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին և մոտեցումներին համապատասխան, թեմատիկ միավորների մշակում և գործածում: Գործունեությունը ծավալում են սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում են յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում են կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

     Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա պլանավորել, կազմակերպել և վերահսկել

  • մանկավարժական և հոգեբանական մոտեցումների գրագետ կիրառումը.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաների, մեթոդների ընտրությունն և կիրառումը.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել, խթանել և ոգեշնչել գործընկերներին.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Արվեստի ամբիոնի ղեկավար):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 15.03.2019:

ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ., 35
Հեռ.: (+374 10) 640102

Վեբ.կայք: www.shirakatsy.am

 

Թափուր աշխատատեղ. Արվեստի ամբիոնի ղեկավար