Դիպլոմային ծրագրի սաները միջազգային համաժողովի մասնակցեցին Բարսելոնայում

IMG_7593 Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դիպլոմային ծրագրի սաները՝ որպես  Միջազգային բակալավրիատի  մեծ ընտանիքի  անդամներ, Իսպանիայի Բարսելանո քաղաքում մասնակցեցին «Նորագույն տեխնոլոգիաները գլոբալ հասարակության մեջ» համաժողովին:

 

Համաժողովի բոլոր մասնակիցներն առաջին օրը  հանդիպում ունեցան մասնագետների հետ, որոնց օգնությամբ ծանոթացան ռոբոտների, «խելացի» քաղաքների և նորագույն սարքավորումների: Այնուհետև կազմվեցին խմբեր տարբեր երկրների պատվիրակություններից, որոնց հանձնարարվեց քննարկել համաշխարհային  կարևորություն ունեցող խնդիրներից մի քանիսը:
IMG_7540Համաժողովի կազմակերպիչները ներկայացրին խնդիրներ,  որոնց լուծումները յուրաքանչյուր խումբ պետք է տար 3 օրվա ընթացքում: Օրվա առաջին կեսն անցնում էր խնդիրների լուծումները քննարկելով, իսկ դրանից հետո մասնակիցներին հնարավորություն էր տրվում այցելելու տեսարժան վայրեր:Հետաքրքիր էր աշխատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, քննարկել տեսակետներ և ազատ ժամանակ վայելել՝  հաղորդակցվելով այլ մշակույթների: Չնայած ազգային, կրոնական և այլ տարբերություններին՝ նրանց միավորում էր մեկ ընդհանուր գաղափար. բոլորը մեծ երազանք  ունեինք՝ փոխելու աշխարհը դեպի լավը:  Ճեմարանի 7 սաներից կազմված պատվիրակությունն ապացուցեց, որ Հայաստանը ոչնչով չի զիջում աշխարհի բոլոր զարգացած երկրներին իր միջազգային մտածելակերպով, գիտելիքի պաշարով և մտքի թռիչքով:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Դիպլոմային ծրագրի սաները միջազգային համաժողովի մասնակցեցին Բարսելոնայում

Leave a Reply