Միջդպրոցական մրցումներ աթլետիկայից

Մայիսի 6-ին` QSI  միջազգային  դպրոցում  3 դպրոցի միջև (QSI, Փոքրիկ Իշխան, Շիրակացու ճեմարան)  անցկացվեցին  տարբեր  տարիքային խմբերի մասնակցությամբ   աթլետիկայի մրցումներ:

Աթլետիկայի մրցմանը   ճեմարանի`  բոլոր 38 մասնակիցներն էլ արժանացան մեդալների: Ընդհանուր մեդալների թիվը 77-ն էր (34 ոսկե մեդալ,  30 արծաթե և 13 բրոնզե):

3 դպրոցներից 1-ին հորիզոնականը գրավեց ճեմարանը և արժանացավ գավաթին:

Մրցումներն անցկացվեցին հետևյալ  ձևերից՝

  • Հեռացատկ թափավազքով
  • Վազք 70մ
  • Վազք  200մ
  • Վազք  400մ
  • Վազք  800մ
  • Վազք 1000մ/ 14-15տ/
  • Փոխանցումավազք 4*200մ

Մրցումների  պատասխանատու ուսուցիչներն էին` Ս. Հովեյան և Լ. Ղազարյան:

 

Միջդպրոցական մրցումներ աթլետիկայից