«Հեքիաթ ճամբար»

«ՀԵՔԻԱԹ» ճամբար – 2016

2001թ-ից սկսած ճեմարանի «ՀԵՔԻԱԹ» ճամբարը իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր ճեմարանականների, ուսուցիչների և աշխատակիցների առաջ: Գտնվելով Հանքավանում՝ անտառածածկ լեռներում, ճամբարի հանգստացողները վայելում են մաքուր օդը, կտրվում քաղաքային տապից ու հոգնեցնող առօրյայից: Մեկ անգամ «ՀԵՔԻԱԹ» ճամբարում եղած մարդը անպայման վերադառնում է…..

1«Հեքիաթ» ճամբար

 

«ՀԵՔԻԱԹ» ճամբարի առաջին օրը՝ բացման արարողության ժամանակ, ճամբարականները մասնակցեցին քայլերթին, որից հետո յուքանչյուր ջոկատ ներկայացրեց իր անվանումը կարգախոսը և երգը: Աշոտ Ալիխանյանը ջոկատների ավագներին հանդիսավոր կերպով հանձնեց վզկապները: Այնուհետև ջոկատի ավագները բաժանեցին նարնջագույն վզկապները թիմակիցներին, որոնք դարձան ճամբարականների հագուստի անբաժան մասն ու ճամբարի միասնության խորհրդանիշը: Վզկապների միտքը պատկանում էր ճեմարանի միջին դպրոցի մանկավարժ Շուշան Բարսեղյանին:9

Ճամբարականները արթնանում էին վաղ առավոտյան, մասնակցում մարմնամարզությանը, կարգի բերում իրենց սենյակները, մասնակցում տողանին ու սրտատրոփ սպասում համեղ նախաճաշին:

3«Հեքիաթ» ճամբար
Ճամբարի ջոկատավարները ջանք ու եռանդ չէին խնայում հանգիստն ավելի անմոռանալի դարձնելու համար: Անքուն գիշերների արդյունքում նրանք ամեն անգամ կազմակերպում էին էլ ավելի հետաքրքիր խաղեր ու մրցույթներ: Ճամբարականները այնքան մտերմացան, որ անգամ ճամբարի ավարտից հետո էլ պահպանում են ջերմ հարաբերություններ:

IMG_0883
Ճեմարանի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ տիկին Ամալյան, ճամբարի բացվելու առաջին օրվանից սկսած իր ամառային հանգիստը անցկացնում է այստեղ: Ամեն առավոտ հենց նա էր մարմնամարզության կանչում դեռ քնած ճամբարականներին, կազմակերպում տարբեր սպորտային խաղեր ու մրցույթներ: Քանի որ տիկին Ամալյան շատ լավ ծանոթ է Հանքավանին, կազմակերպում էր արշավներ ու ճամբարականների համար բացահայտում չքնաղ բնության ևս մեկ անկյուն:7

Մեր սիրելի՜ տիկին Մարիետտան և նրա փորձառու թիմը արթնանում էին ճամբարականներից էլ շուտ՝ նրանց համար պատրաստելու համեղ, բազմազան ու առողջ սնունդ:

IMG_0790
Ճամբարի պետը՝ ճեմարանի զինղեկ Հրանտ Աղաբեկյանը, կազմակերպել էր զենքից օգտվելու դասեր: Անգամ ամենափոքր ճամբարականները սովորեցին նշան բռնել ու կրակել: Մասնակցելով պարոն Աղաբեկյանի կազմակերպած ռազմական արշավին` ավագ ճամբարականները սովորեցին լռություն պահպանելով միմյանց հետ նշաններով շփվել, քարտեզագրել տարածքը, ծանոթացան անվտանգության կանոններին և հեռադիտակով դիտեցին հրաշագեղ Հանքավանի բնությունը:

6

Այս տարի ճամբարի I և II հերթափոխների պետ Իլոնա Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ և նրա ծրագրի համաձայն ճամբարականների առօրյան հագեցած էր երգի, պարի, թատրոնի, սպորտի և այլ թեմատիկ օրերով: Ծրագիրը ներառել էր ինտելեկտուալ, ջրային և ինտերակտիվ խաղեր, ինչպես նաև կազմակեպվել է հանդիպում «Կանաչ շարժունակություն» ծրագրի անդամների հետ: Վերոնշված ծրագրի անդամերը ներկայացրեցին էլեկտրական հեծանիվները վարելու անվտանգության կանոնները, որից հետո անցկացվեց գործնական դաս:
Ճամբարի փակման արարողությունը շատ հանդիսավոր էր: Տոնական տողանից հետո ճամբարականները պարեցին ազգագրական պար, որին միացան ճամբարի հյուրերը: Բոլոր ճամբարականները, թե՛ երեխաները, թե՛ ջոկատավարները, թե՛ պետերը, թե՛ հոգեբանը մաղթանքներ գրեցին վզկապների վրա, որոնք միշտ կհիշեցնեն «ՀԵՔԻԱԹ»-ում անցկացրած հեքիաթային օրերը:

5«Հեքիաթ» ճամբար

«ՀԵՔԻԱԹ» ճամբարի թիմը՝ Հրանտ Աղաբեկյանը, Իլոնա Ղասաբօղլյանը, Ամալյա Նազարյանը, Մարիատտա Խուդավերդյանը, Ասյա Ղազարյանը, Լիլիթ Վարդանյանը, Անի Եղիազարյանը, Մարիամ Հովասափյանը, Լևոն Ղազարյանը, Հայկ Նավասարդյանը, Ռուբեն Բասենցյանը, Ռազմիկ Սանթոյանը, Տաթևիկ Մարտիրոսյանը, Անի Սիրեկանյանը և Տաթևիկ Մալխասյանը աշխատում էին, որպեսզի իրականա «ՀԵՔԻԱԹ»-ի կարգախոսը.

«Հեքիաթներ գեղեցի՜կ, անհամար,
Թո՛ղ ծնվեն և հյուսվեն այս ամառ»

IMG_1736