Ամփոփվեցին օլիմպիադայի արդյունքները

07-06-18

Հունիսի 7-ին ամփոփվեցին Հանրապետական առարկայական բաց օլիմպիադայի արդյունքները, որին այս տարի մասնակցելու  հայտ էին ներկայացրել ավելի քան 320 աշակերտներ հանրապետության տարբեր մարզերից ու դպրոցներից:

 

«Այս տարի, կարծում եմ, ավելի նպատակային է եղել սաներից մեծ մասի մասնակցությունը օլիմպիադային, ինչի մասին հուշում է նաև անցյալ տարվա փորձը, երբ հանրակրթական հաղթող չունեինք, այսինքն՝ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ չունեինք, իսկ այս տարի՝ հաղթողները երկուսն են,- ասաց Միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը,- սա մեծ ձեռքբերում է՝ կախված թե՛ սաների քանակից, թե մոտիվացիայից»:

 

Հիմնական ամփոփումը, որի համար սաները ստանում են որոշակի պարգևներ, կրթաթոշակներ և հնարավորություն սովորելու ճեմարանում իրականացվել է հետևյալ կերպ՝ 85-100%- 1կարգ, 70-84%- 2 կարգ, 55-69%- 3 կարգ և 20-54%՝ գովասանագիր:

 

Այսպիսով, 2 մասնակից ստացան 1-ին կարգի դիպլոմ, 9 մասնակից՝ 2-րդ կարգի դիպլոմ, 51 մասնակից՝ 3-րդ կարգի դիպլոմ և 20 մասնակից՝ գովասանագիր:

 

Ճեմարանական հաղթող սաներին տրամադրվեցին կրթաթոշակներ և հնարավորություն ընդունվելու 8-րդ դասարանի համաֆինանսավորմամբ տեղեր, իսկ ոչ ճեմարանական սաներին տրամադրվեց հավաստագիր Ճեմարանում առանց քննությունների, թափուր տեղերի առկայության դեպքում համաֆինանսվորմամբ սովորելու համար, իսկ գովասանագիր ստացած սաներին՝ հնարավորություն առանց քննությունների ընդունվել վճարովի տեղեր:

Օլիմպիադայի առարկայական մրցույթների մրցանակակիրները այստեղ՝

4- րդ դասարանների մրցույթի ամփոփում

5- րդ դասարանների մրցույթի ամփոփում

6-րդ դասարանների մրցույթի ամփոփում

7-րդ դասարանների մրցույթի ամփոփում

 

Ամփոփվեցին օլիմպիադայի արդյունքները