Կոմանդոսի այցը Ճեմարան

12-04-18

Ապրիլի 12-ին Ճեմարանում հյուրընկալվեցին ՀՀ Ազգային հերոս  Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ղեկավար Սաթենիկ Վարդանյանը և Ռուզաննա Կրպեյանը (ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը):

 

ՀՀ Ազգային հերոսի այցելությամբ ազդարարվեց  Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը:

 

Ճեմարանականները հյուրերին դիմավորեցին աղուհացով, ազգային երգ ու պարով, պատմեցին Ճեմարանի ու իրենց առօրյայի մասին: Հյուրերը դաս-զրույց ունեցան սաների հետ «Զինվորի կերպարը պետականաշինության գործում» վերտառությամբ, որն ունկնդրեցին նաև Քուվեյթի ազգային վարժարանի սաները հեռահար միացմամբ:

 

Կոմանդոսի այցը Ճեմարան