Նոյեմբերի 13-ին Շիրակացու ճեմարանը հյուրընկալեց չեխ ուսուցիչների Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Չեխիայի Հանրապետության Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությանը կից գործող Հետագա կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացվող չեխ ուսուցիչների փորձի փոխանակման ծրագրի շրջանակում:
Այցի հիմնական նպատակն էր չեխ ուսուցիչներին ծանոթացնել հայկական կրթական համակարգում ուսուցման ոճին, Հայաստանում դասավանդվող առարկաներին (մասնավորապես էկոլոգիական կրթություն), ինչպես նաև կրթական ծրագրերում գենդերային հավասարության թեմաներին:
Չեխ գործընկերները շրջեցին Ճեմարանում, ներկա գտնվեցին դասերին և համատեղ քննարկում ունեցան Միջին և Ավագ դպրոցների տնօրենների, միջազգային և ազգային ծրագրերի համակարգողների հետ:
Ճեմարանը հյուրընկալեց չեխ ուսուցիչների