Բանավեճի ակումբի հաղթանակները

Այս տարի ճեմարանում կազմակերպված բանավեճի ակումբը գրանցել է իր առաջին հաղթանակները: Մի խումբ բանիմաց և լայնախոհ ճեմարանականներ, մասնակցելով «Ջինիշյան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Երիտասարդներ ընդգրկված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում բանավեճ-մրցույթներին,  ցուցաբերել են մեծ ակտիվություն և աչքի են ընկել իրենց տրամաբանական մտածողությամբ:

debate

Փետրվարի 6-ին և մարտի 13-ին բանավեճի ակումբի սաներ՝ Հասմիկ Մնացականյանը, Մերի Համբարձումյանը, Դիանա Խաչատրյանը, Լալա Հարությունյանը, Վահագն Ծիրունյանը և Անի Ենգոյանը, ակումբի ղեկավար Ռուզաննա Սարիբեկյանի գլխավորությամբ, մասնակցեցին Ֆիզմաթ դպրոցի հետ բանավեճ-խաղին՝ գրանցելով բարձր արդյունքներ:

Առաջին խաղն ավարտվեց մեր սաների հաղթանակով, իսկ երկրորդը՝ ոչ ոքի: Բանավեճերի թեմաներն էին՝ «Ահաբեկիչների հետ պետք է բանակցել» և «Քաղաքացիների մասնակցությունը համապետական ընտրություններին պարտադիր է»: Երկու խաղերում էլ մեր սաները հանդես եկան կողմ դիրքորոշմամբ՝ ցուցաբերելով առավելագույն զգոնություն և գիտելիքներ:

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Բանավեճի ակումբի հաղթանակները