Սովորողների խորհրդի ընտրություններ 2017

Դեկտեմբերի 1-ին Ճեմարանի ավագ դպրոցում կայացան 2017-2018 ուստարվա սովորողների  խորհրդի  համանախագահների և համակարգողների ընտրությունները:

 

Ընտրության մասնակից բոլոր թեկնածուները ներկայացրին նախընտրական ծրագրերը, պատասխանեցին ընտրողների հարցերին, և նախորդ տարվա համանախագահներ Արամ Խանլարին և Էլինա Հովակիմյանը ազդարարեցին ընտրությունների մեկնարկը:

 

Քվեարկության ավարտից հետո ձևավորվեց հաշվիճ հանձնաժողով, որն էլ ամփոփեց քվեարկության արդյունքերը:

 

Այսպիսով, քվեարկությանը մասնակցեց 205 սան, ավագ դպրոցոմ սովորղ սաների 89%-ը, և ընտրությունները համարվեցին կայացած:

 

Ըստ հաշվիչ հանձնաժողովի տվյալների՝ քվերակությանը մասնակցեց

  • Համանախագահների համար – 202քվեաթերթիկ (2 քվեաթերթիկ ճանաչվեցին անվավեր, իսկ 1-ը` «անհայտ կորած»):
  • Համակարգողների համար– 201 քվեաթերթիկ, քանի որ 4 քվեաթերթիկ ճանաչվեցին անվավեր

 

Համանախագահի տղա և միակ թեկնածու Միքայել Զուրնաչյանը, ստանալով ընտրողների 50%-ից ավելիի ձայները, ընտրվեց խորհրդի համանախագահ:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղջիկ համանախագահի թեկնածուները՝ Մերի Համբարձումյանը և Լալա Հարությունյանը, հավաքել էին հավասար քանակով ձայներ, հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ նրանց համար հայտարարվեց 2-րդ փուլ:

 

Լալան և Մերին  կմասնակցեն դեբատների, կկայանա  հարցուպատասխան ընտրազանգվածի հետ, իսկ դեբատները կվարի նորընտիր համանախագահ Միքայել Զուրնաչյանը:

 

Արտաուսումնական միավորումների համակարգողի թեկնածուներից հաղթող է ճանաչվել Դիանա Խաչատրյանը: Հասմիկ Արևյանն ընտրվել է որպես PR և մեդիա համակարգող, Գալստյան Մհերը` Մարդկային ռեսուրսների համակարգող, իսկ Զալինյան Դավիթը` Արտաքին կապերի և համատեղ ծրագրերի համակարգող:

 

Շնորհավորե՛նք հաղթող մասնակիցներին ու մաղթենք հաջողություն ու արդյունավետ աշխատանքային գործունեություն: 

Ավագ դպրոցի տնօրենություն

Սովորողների խորհրդի ընտրություններ 2017