Ճեմարանի «Շողեր» երգչախումբը` «Կոմիտասյան երգերի փառատոնին»

Հոկտեմբերի 8-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Շողեր» երգչախումբը գեղարվեստական ղեկավար և խմբավար Նարինե Դավթյանի ուղեկցությամբ մասնակցեց «Կոմիտասյան երգեր» փառատոնին:

shogher-4

Գուգարաց թեմի օրհնությամբ Լոռու մարզի Օձունի սբ. Աստվածածին եկեղեցում առաջին անգամ կազմակերպվել է Կոմիտաս վարդապետի գործունեությանը նվիրված հայ հոգևոր և աշխարհիկ երգերի «Կոմիտասյան երգեր» մարզային փառատոնը: Փառատոնի գլխավոր նպատակն է քաջալերել երիտասարդ սերնդին՝ իբրև ազգային երգարվեստի հարիր ժառագորդ, դաստիարակել՝ սերմանելով սերը դեպի հայ հոգևոր երաժշտությունը:

shogher-erg

«Շողեր» երգչախումբը կազմված է ճեմարանի աշխատակիցներից և ծնողներից: Երգչախումբը երկրորդ անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Օձունի սբ. Աստվածածին եկեղեցում: «Կոմիտասյան երգերի փառատոն»-ին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, Օձուն գյուղի բնակիչներ և բազում հյուրեր տարբեր մարզերից:

shogher 2

Փառատոնի ընթացքում «Շողեր» երգչախումբը կատարեց Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ խմբերգերը:

shogher 3

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հերթական հաջողված ծրագիրն էր, երբ ներկաները երկողմանի հոգևոր բավականություն ստացած բաժանվեցին նորից հանդիպելու անկնկալիքով:

shogher-ergchaxumb

Լուսանկաները՝ EM Photography

«Սրբոց Թարգմանչաց տոնը և կոմիտասյան երգեցողության փառատոնը՝ Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում», «Շողակաթ» հեռուստաընկերության անդրադարձը՝

 

Ճեմարանի «Շողեր» երգչախումբը` «Կոմիտասյան երգերի փառատոնին»