Ճեմարանն արժանացավ համազգային վստահության մրցանակի

12118704_950611758319490_5673228271016893600_nԵրևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն արժանացավ «Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթահամալիր» անվանակոչմանը հոկտեմբերի 18-ին կայացած «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ (կազմակերպիչ՝ «Համազգային վստահություն» խորհուրդ):
Միջոցառման նպատակն էր ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին, կազմակերպություններին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ տարբեր անվանակարգերում խրախուսվեցին ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ աչքի ընկած ընկերություններն ու հանրային ծառայողները:

Ճեմարանն արժանացավ համազգային վստահության մրցանակի

Leave a Reply