Բարեգործական ցուցահանդես-վաճառք կրտսեր դպրոցում

«Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակում ապրիլի 5-ին կրտսեր դպրոցում կայացավ սովորողների աշխատանքների ևս մեկ բարեգործական ցուցահանդես – վաճառք…

IMG_4342-min

«Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ» խորագրով սաների աշխատանքների հանդիսատեսը ծնողական համայնքն էր:

IMG_4308-min

«Ուրախ ենք, որ գարնանային արձակուրդին հաջորդող օրերին կրտսեր դպրոցը վերածվել էր պատկերասրահի, և սովորողները երեք օր հնարավորություն ունեցան դիտել – հիանալու, ներկայացնել – քննարկելու, ընտրել – գնահատելու, գովել – խրախուսելու… Դպրոցը շնչում էր արվեստով… »,- ասաց կրտսեր դպրոցի ծրագրի համակարգող Աստղիկ Բալայանը:

IMG_4358-min

Բոլորն են նշում, որ այս տարի աշխատանքներն առանձնահատուկ հետաքրքրություն, գրավչություն, յուրահատկություն ունեին. դրանք ստեղծվել էին սիրով, նվիրումով և նախանձախնդրությամբ:

IMG_4332-min

Արվեստի, մասնավորապես` կերպարվեստի նկատմամբ սաների մեջ խորը ընկալում և վերաբերմունք ձևավորելու գործում մեծ ներդրում ունի կերպարվեստի ուսուցիչ Անուշ Ավետիսյանը:

IMG_4355-min

Այսպիսով, «Օգնելով ուրիշներին` օգնում ենք ինքներս մեզ» խորագրով սովորողների աշխատանքների ցուցահանդես – վաճառքից գոյացել է  712 850 դրամ և 100 ռուբլի:

Բարեգործական ցուցահանդես-վաճառք կրտսեր դպրոցում