Food for health. բաց դաս՝ նվիրված առողջ սննդին

1Միջին դպրոցի 514 խմբի 2-րդ ենթախմբում նոյեմբերի 13-ին կայացավ «Անգլերեն» առարկայի բաց դաս՝ Food for health խորագրով:

 

Առողջ սննդին նվիրված դասն անցավ ակտիվ, ինտերակտիվ մթնոլորտում: Սաները հարուստ տեղեկատվություն էին պատրաստել սննդի տարբեր տեսակների մասին և մանրամասն ներկայացրին յուրաքանչյուրի օգտակարությունը, առողջության վրա հնարավոր ազդեցությունները: Խաղային հատվածներով ուղեկցվող բաց դասը հարուստ էր նաև թեման ամրապնդող լրացուցիչ նյութերով՝ սաների ձեռքով պատրաստված պաստառներ, առողջ սննդի մասին տեղեկատվությամբ թռուցիկներ…

 

11Ուսուցիչ Լիլի Սարոյանը, իր հարցերով ուղղորդելով դասի մասնակիցներին, ապահովում էր ակտիվությունը, միաժամանակ օգնում նրանց անկաշկանդ ներկայացնել սեփական աշխատանքները:

 

Դասի ընթացքում սաները նաև նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով պարզեցին միմյանց սննդային նախասիրությունները, և յուրաքանչյուրն իր ձեռք բերած գիտելիքների շրջանակում փորձեց օգնել ընկերներին առողջ սննդի հարցում կողմնորոշվելիս:

 

Բաց դասը լավ հնարավորություն էր ամրապնդելու թե՛ առողջ սննդի վերաբերյալ գիտելիքները և թե՛ անգլերեն բառապաշարը տվյալ թեմայի շրջանակում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Food for health. բաց դաս՝ նվիրված առողջ սննդին

Leave a Reply