Ֆրանկոֆոնիայի օրերը Ճեմարանում

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 20-ին Միջին դպրոցում  բացվեց «Գարատաժե» ֆրանսիական ոճով աշխատանքների ցուցահանդես, որն ուղեկցվեց երգչախմբի ելույթ-կատարումով ՝ֆրանսիական մի քանի ստեղծագործությունների ներկայացմամբ:

 

Նկարչական արվեստի  բոլոր ժամանակակից ուղղությունները  առաջացել են Ֆրանսիայում, «Գարատաժե» տեխնիկան ևս բացառություն չէ. «Այսօրվա ցուցահանդեսի բոլոր աշխատանքները ներկայացված են «Գարատաժե» տեխնիկայով, որը թարգմանաբար նշանակում է փորել, ծակել, քերել»,- ասաց կերպարվեստի ուսուցիչ Արաքսյա Անանյանը:

 

«Այս օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ֆրանկֆոնիայի միջազգային օր, Ճեմարանում օրը կխորհրդանշվի ցուցահանդեսի բացմամբ և կշարունակվի մինչև ապրիլի 13-ը տարբեր միջոցառումներով, այդ թվում՝  Արցախ եռօրյա այցելությամբ,- ասաց Ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանը,- կստեղծենք Հայաստան-Ֆրանսիա-Արցախ կապեր ֆրանկոֆոնիայի օրերը նշելու և Ֆրանսիայի մշակությը ներկայացնելու համար»:

 

 

Ֆրանկոֆոնիայի օրերը Ճեմարանում