Թափուր աշխատատեղ: Հիմնադրամի համակարգող:

Թափուր աշխատատեղ:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը աշխատանքի է հրավիրում Հիմնադրամի համակարգողի:

 

Պահանջվող պաշտոն:

Հիմնադրամի համակարգող:

 

Նպատակը՝

հիմնադրամի երկարաժամկետ կայունությունը պահպանելու նպատակով աջակցել ղեկավարին և հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ դոնորների և պոտենցիալ ներդրողների հայտնաբերման, ֆինանսական միջոցների ստեղծման և նոր գաղափարների իրականացման գործընթացում:

 

Պարտականությունները:

 

  • Աջակցել ծրագրերի պլանավորմանը, համակարգմանն ու իրականացմանը:
  • Թարմացնել, կազմել և պահպանել միջազգային և տեղի դոնոր կազմակերպությունների տվյալների բազան:
  • Պարբերաբար հետևել դոնորների կայքերին՝ բացահայտելով ներդրողների՝ Ճեմարանի գործունեությանը համապատասխանող հնարավորությունները:
  • Աջակցել տնօրենին նախագծային գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ գրառումներ կատարելու մեջ և ապահովել դրանց ժամանակին և ճշգրիտ ներկայացումը:
  • Իրականացնել անհատական հետազոտություն:
  • Աջակցել տնօրենին բիզնես ծրագրերի մշակման գործում:
  • Պահպանել հարաբերությունները ներկա ներդրողների/դոնորների հետ:
  • Իրականացնել հաղորդակցումը լրատվամիջոցների, մեդիա տարբեր հարթակների միջոցով:
  • Կազմակերպել և աջակցել հիմնադրամի՝ ցանկացած դրամահավաքման միջոցառումների իրականացմանը:
  • Կառավարել և պահպանել հիմնադրամի ղեկավարի ժամանակացույցը:

Պահանջվող որակավորումներն ու կոմպետենցիաները:

 

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, վաճառքի և մարքետինգի կամ համապատասխան այլ ոլորտում:
  • Ուսունասիրություններ կատարելու և հաշվետվություններ պատրաստելու փորձ:
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատելու մշակույթ և ունակություն:
  • Ժամանակի և սթրեսի կառավարման գերազանց հմտություններ:
  • Ինչպես թիմում, այնպես էլ ինքնուրույն աշխատելու ունակություն:
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Կազմակերպչական և ներկայացման լավ հմտություններ:
  • Word, Excel, Power point և Photoshop ծրագրերի լավ տիրապետում:
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում:

 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV)  fund@shirakatsy.am Էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Հիմնադրամի համակարգող»:

Դիմելու վերջնաժամկետը՝ 15.08. 2017

Թափուր աշխատատեղ: Հիմնադրամի համակարգող: