«Կրթական պարգև» մրցանակների հանձնում ՀՀ նախագահի կողմից

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները:

 

Ճեմարանականներ Արման ԾիրունյանըԷլինա Հովակիմյանը և  Գոռ Ստեփանյանը ՀՀ նախագահից ստացան իրենց մրցանակները՝  «Լավագույն աշակերտ ՏՏ ոլորտում» անվանակարգում:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

 

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

 

 

 

«Կրթական պարգև» մրցանակների հանձնում ՀՀ նախագահի կողմից