Group 4 նախագիծը՝ Ուրցաձորում

DSCN8761Ճեմարանի դիպլոմային ծրագրի սաները Group 4 նախագծի իրականացման համար ընտրել էին Ուրցաձորը:
«Group 4 project»-ը միջառարկայական նախագիծ է, որում ակնկալվում է բոլոր սովորողների և «Փորձարարական գիտություններ» խմբի ուսուցիչների մասնակցությունը: Այս համագործակցային նախագծի շրջանակներում սովորողները հետազոտում և վերլուծում են միևնույն խնդիրը տարբեր առարկաների դիտանկյունից: Ուրցաձորի ընտրությունը պատահական չէր, քանզի հատուկ պահպանվող այդ տարածքը հայտնի է իր կենսաբազմազանությամբ և ունի կարևոր բնապահպանական խնդիրներ:

 

Նախագծի ընթացքում սովորողներին ուղեկցում էին նաև մանկավարժը, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի և համակարգչային գիտության ուսուցիչները:

 

ԴԾ սովորողները վերադարձան անմոռանալի տպավորություններով և պատրաստվում են նախագծի արդյունքների ներկայացմանը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Group 4 նախագիծը՝ Ուրցաձորում

Leave a Reply