Ակադեմիական գիտելիքի և ՄԲ մոտեցումների կարևոր խառնուրդ

24-11-18

Նոյեմբերի 19-22-ը Ճեմարանում հյուրընկալվեցին փորձագետ-ուսուցիչներ Իսպանիայից: Մարիա Կալսամիլգիան և Լայա Պեման աշխարհի տարբեր դպրոցներում իրականացնում են հետազոտություններ ոչ կոգնիտիվ հմտությունների հետ կապված փորձի ուսումնասիրության շրջանակում:

 

Քիմիայի և իմացության տեսության ուսուցիչները դիմել և այցելել են Ճեմարան՝ որպես Միջազգային բակալավրիատի երեք ծրագրեր իրականացնող կրթական հաստատություն:

 

Հյուրերը շրջայց կատարեցին Ճեմարանում, եղան նաև Կրտսեր դպրոցում ու մանկակրթարանում, հանդիպեցին կառույցների ղեկավարների, ծրագրի համակարգողների, ուսուցիչների և սաների հետ: «Շիրակացու ճեմարանի մասին լսել էինք որպես ՄԲ մոդել-դպրոցի, որի համար էլ որոշեցինք այցելել,- ասաց Մարիան,- մեծ ու կարևոր աշխատանք է արվում ձեր կողմից. այստեղ առկա է ակադեմիական գիտելիքի և ՄԲ մոտեցումների կարևոր խառնուրդ»:

 

Հյուրերը շատ տպավորված էին թե’ ուսուցիչների աշխատանքով, թե’ սաներով: Նրանց ուշադրությունը գրավել էր հատկապես այն փաստը, որ սաները սիրում են Ճեմարանը, հպարտ են, որ սովորում են Ճեմարանում:

 

Միևնույն ժամանակ հյուրերը շատ տպավորված էին ճեմարանում դասավանդմանն ուղղված աջակցությամբ, որը տրամադրվում է տնօրենության կողմից:

 

«Սա իսկապես պարտավորեցնող առիթ է շարունակական զարգացումն ապահովելու և միևնույն ժամանակ հպարտանալու համար»,- ասաց Ավագ դպրոցի տնօրեն, միջազգային հարցերով փոխտնօրեն Տաթևիկ Նալբանդյանը:

 

 

Ակադեմիական գիտելիքի և ՄԲ մոտեցումների կարևոր խառնուրդ