“Have Your Say” միջազգային համաժողով

06-02-19

Այս օրերին  ճեմարանականներ Արթուր Արտաշեսյանը (11-րդ դասարան) և Ինգա  Գրիգորյանը (Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրս) համակարգչային գիտությունների ուսուցիչ Աշխեն Սարգսյանի ուղեկցության Միլանում մասնակցում են ապահով համացանցի օրվան նվիրված “Have Your Say” միջազգային համաժողովին:

 

Միլանի Microsoft house-ում մեկնարկած համաժողովին ընդգրկված 16 թեմաներից մեր սաները ներկայացրին online safety (առցանց անվտանգություն) թեման:

 

Նրանց միացած իտալացի երիտասարդների հետ կազմվել էր աշխատանքային խումբ` պատրաստելու և հանձնելու թեմատիկ պոստեր քվեարկության` թե առցանց, թե՛ ներկա մասնակիցների կողմից:

 

Պոստերներում ներկայացվող և համառոտ ելույթներում հնչող մտքերն իրենց մեջ պետք է պարունակեին  համացանցում առկա խնդիրներն ու դրանց լուծման գործիքները, որոնք էլ տանելու են դեպի համացանցի կայուն զարգացմանը` դարձնելով այն ավելի հուսալի և ապահով տեղ երեխաների ու երիտասարդների համար:

 

Փետրվարի 4-ին Միլանի հանրահայտ Palazzo Lombardia կենտրոնում շարունակվեց միջոցառումը, որի ընթացքում ելույթ ունեցան ոլորտի մի շարք հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Ջիորջիա Ալբերտոն Google-ից և Ժակլին Բոուշերը` Microsoft-ից: Նրանք բարձրաձայնեցին համացանցում առկա խնդիրներն ու իրենց կողմից կատարվող քայլերը դրանք հարթելու ուղղությամբ:

 

«Մեր սաները դարձան “European Council for Digital Good” թիմի անդամ  և այսուհետ  աջակցելու են իրենց  տարիքայիններին ավելի  արդյունավետ օգտագործել համացանցը և չդառնալ դրա գերին, ինչու չէ, նաև զոհը»,- ասաց ուսուցիչ Աշխեն Սարգսյանը:

 

«Այս ամենը ոչ միայն ոգևորիչ, այլ նաև պարտավորեցնող է, քանի որ յուրաքանչյուրս պետք է մասնակիցը լինենք առցանց հարթակի կայունության և ապահովության զարգացմանը»:

 

 

“Have Your Say” միջազգային համաժողով