Թափուր աշխատատեղ. Օտար լեզուների ամբիոնի ղեկավար

16-04-21

Օտար լեզուների ամբիոնի ղեկավարը իրականացնում է ամբիոնի աշխատանքների պլանավորման, կազմակերպման, առաջնորդման և վերահսկման գործառույթները: Օտար լեզուների ամբիոնը ճեմարանի 8 առարկայական խմբերից մեկն է, որը միավորում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ դասավանդող ուսուցիչներին: Օտար լեզուների ամբիոնի ուսուցիչները իրականացնում են առարկայական, միջառարկայական, նախագծային, արտաուսումնական, հանրային ծառայության ծրագրեր և/կամ տեղայնացում՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին և մոտեցումներին համապատասխան թեմատիկ միավորների մշակում և գործածում: Գործունեությունը ծավալում են սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում են յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում են կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

     Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • օտար լեզվի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա պլանավորել, կազմակերպել և վերահսկել

  • մանկավարժական և հոգեբանական մոտեցումների գրագետ կիրառումը.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաների, մեթոդների ընտրությունն և կիրառումը.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել, խթանել և ոգեշնչել գործընկերներին.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Դիմելու կարգը

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)  hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Օտար լեզուների ամբիոնի ղեկավար):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 10.05.2021:

Թափուր աշխատատեղ. Օտար լեզուների ամբիոնի ղեկավար