ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ամենամյա համաժողով 2018

23-04-18

Ապրիլի 19-ից 21-ը Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների 12-րդ ամենամյա համաժողովը «ՄԲ դպրոցները մշտապես փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո:

 

Համաժողովին իր մասնակցությունն ունեցավ նաև Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի և պատմության ուսուցիչ Քրիստինե Սահակյանի: Դիպլոմային ծրագրում պատմություն, միաժամանակ նաև Իմացության տեսություն (TOK) դասավանդող Քրիստինե Սահակյանը հանդես եկավ նաև ելույթով ու խոսեց Դիպլոմային ծրագրում Իմացության տեսության դասավանդման առանձնահատկությունների և կարևորության մասին:

 

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների 11-րդ համաժողովը նախորդ տարի՝ 2017թ. ապրիլի 20-ից 22-ը անցկացվեց  Երևանում, որի կազմակերպումը իրականացրեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

 

ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ամենամյա համաժողով 2018