Անկախության տոնին ընդառաջ

20-09-18

Եռագույն փուչիկներ, եռագույն պաստառներ, եռագույն դրոշ այտերին ու բձեռքերին, եռագույն նկարներ ասֆալտին և օրվա խորհուրդ «Շնորհավոր անկախությունդ իմ հայ ժողովուրդ, շնորհավոր տոնդ իմ մայր Հայաստան». Անկախության տոնին ընդառաջ Միջին դպրոցում տոնական միջոցառումների շքերթ էր:

 

«Վաղը՝ սեպտեմբերի 21-ին մեր երկրում տոների տոնն է, վաղը մեր երկիրը նշում է անկախության 27-րդ տարելիցը:

27 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով եւ անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության Հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից: Հրաչ-Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը»,- պատմական փոքրիկ ակնարկով սկսվեց նաև տոնական տողանը, որն ուղեկցվեց երգով, պարով ու միասնական ֆլեշմոբով:

 

Անկախության տոնն ավելի ազգային դարձրեց նաև հատուկ հրավիրված ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը:

«Դե ինչ լինելով անկախ երկրի ազատ քաղաքացի եկեք տոնենք ու մեկ օր առաջ շտապենք ասել շնորհավոր տոնդ իմ անկախ հայրենիք»:

Անկախության տոնին ընդառաջ