Միջազգային դիպլոմներ՝ ճեմարանականներին

Դիպլոմային ծրագրի 2017 թվականի բոլոր շրջանավարտներին շնորհվել են Միջազգային բակալավրիատի դիպլոմներ:
Եվս մեկ տարի 100% ցուցանիշով Ճեմարանը հանդես է գալիս որպես միջազգային կրթական որակ ապահովող կառույց՝ 45 միավոր հնարավոր արդյունքից առավելագույնը՝ 45, նվազագույնը՝ 30, միջին արդյունքը՝ 37։

 

Թող այս պահն այն հաջող սկիզբը դառնա ճեմարանականների՝ աշխարհն ավելի խաղաղ դարձնելու առաքելության ճանապարհին։

 

«Շիրակացու ճեմարան»՝ կրթություն ամբողջ կյանքի համար:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:

Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ: 1968թ.-ին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 156 երկրների 4655 դպրոց:

Նախորդ տարվա արդյունքերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Միջազգային դիպլոմներ՝ ճեմարանականներին