Մանկակրթարանի ավագ մանկավարժի (դաստիարակի) օգնական

24-10-19

Աշխատանքի նկարագրություն

 

Մանկակրթարանի ավագ մանկավարժի օգնականը՝

  • պատասխանատվություն է կրում սաների առողջության և կյանքի համար` ցուցաբերելով հոգատար և ուշադիր վերաբերմունք:
  • Օգնում է երեխաներին հիգիենայի հետ կապված ինքնասպասարկման գործողություններում (լվացվել, զուգարանից օգտվել, սանրվել և այլն): Չնախատեսված իրավիճակներում ապահովում է երեխայի մաքրությունը:
  • Օգնում է երեխաներին հանդերձափոխվել ընդունման և ճանապարհման ժամանակ, լողի, ֆիզկուլտուրայի, պարի պարապմունքներից և քնից առաջ և հետո, ինչպես նաև օրվա ընթացքում` ըստ անհրաժեշտության:
  • Կազմակերպում է սաների նախաճաշը, ճաշը, ետճաշիկը (սպասքադրում, սննդի բաշխում, սպասքահավաքում):
  • Օգնում է դաստիարակին կազմակերպել կրթադաստիարակչական գործընթացը:
  • Օգնում է դաստիարակին կազմակերպել երեխաների զբոսանքն ու ակտիվ հանգիստը (խաղեր, զրույցներ, մուլտֆիլմերի դիտում, էքսկուրսիաներ և այլն):
  • Մասնակցում է ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմանն ու իրականացմանը:
  • Օգնում է սաների թղթապանակների վարման, ծնողներին անհրաժեշտ էլեկտրոնային տեղեկատվության փոխանցման, անհրաժեշտ ուսումնադիտակտիկ նյութերի պատրաստման, բազմացման հարցերում:
  • Ապահովում է երեխաների տեղափոխությունները շենքի ներսում (բուժկետ, պարասրահ, դահլիճ և այլն):
  • Ուղեկցում է երեխաներին լողավազան:
  • Վերահսկում է խմբասենյակի, սրբիչների, սպիտակեղենի, սպասքի և խաղալիքների մաքրությունը:
  • Հետևում է օրվա ռեժիմի և դասացուցակի հստակ իրականացմանը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

     Պետք է ունենա՝

  • մանկավարժական կրթություն (նախընտրելի է նախադպրոցական կրթության ոլորտում)
  • մանկավարժական հմտությունների որոշակի մակարդակ
  • հաղորդակցական հմտություն
  • համագործակցելու հմտություն:

Պետք է լինի՝

  • ճկուն, նախաձեռնող, շրջահայաց
  • ինքնազարգացման ձգտող:

 

Դիմելու կարգը

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Մանկակրթարանի ավագ մանկավարժի օգնական):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

Դիմելու վերջնաժամկետը՝ 25.10.2019:

Մանկակրթարանի ավագ մանկավարժի (դաստիարակի) օգնական