Թափուր աշխատատեղ. «Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչ

26-02-20

Աշխատանքի նկարագրություն

 

«Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչը դասավանդում է ճեմարանի միջին և/կամ կրտսեր դպրոցում: Օտար լեզուների ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

    

Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

 

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Դիմելու կարգը

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (Ֆրանսերենի ուսուցիչ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 29.02.2020:

Թափուր աշխատատեղ. «Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչ