Մրցույթ` թափուր աշխատատեղերի համար

18-12-20

Շիրակացու ճեմարանը հայտարարում է մրցույթ ուսուցչի հետևյալ թափուր տեղերի համար՝

 

Տարրական դասարանների դասվար

Հայոց լեզու և գրականություն

Ռուսաց լեզու

Անգլերեն

Մաթեմատիկա (Անգլերենով դասավանդող)

 

Աշխատանքի նկարագրություն

Ուսուցիչը դասավանդում է ճեմարանի կրտսեր կամ միջին և/կամ ավագ դպրոցում: Համապատասխան ամբիոնի/մասնախմբի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի/մասնախմբի աշխատանքներին` Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

Պահանջվող գիտելիքներ և կարողություններ

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

   Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով և/կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Եթե մինչև 20.01.2021 դիմորդի հետ կապ չենք հաստատում, նշանակում է, որ նրա թեկնածությունը չի դիտարկվել։

Մրցույթ` թափուր աշխատատեղերի համար