Թափուր աշխատատեղ: Հատուկ մանկավարժ  

15-02-21

Աշխատանքի նկարագրություն

Հատուկ մանկավարժը աշխատում է ճեմարանի կրտսեր դպրոցի լոգոպեդական ծառայությունում: Հատուկ մանկավարժը աշխատում է իրեն կցված սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և տնօրինության հետ: Իրականացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ԿԱՊԿՈՒ սաների բացահայտման, նրանց խաղային, ուսումնական և ճանաչողական գործունեության զարգացման և խթանման նպատակով: Հատուկ մանկվարժը համագործակցում է ճեմարանի մանկավարժահոգեբանական անձնակազմի և ԿԱՊԿՈՒ սաների ծնողների հետ՝ տրամադրելով համապատասխան խորհրդատվություն  և մեթոդական աջակցություն: Ակտիվորեն մասնակցում է ԿԱՊԿՈՒ սանի անհատական ուսումնական ծրագրի մշակման գործընթացում: Մշտապես զարգացնում է մասնագիտական հմտությունները:   Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ ելակետ համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Հատուկ մանկավարժ»):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 01.03.2021:

Թափուր աշխատատեղ: Հատուկ մանկավարժ