Մրցույթ ուսուցչի թափուր աշխատատեղերի համար

02-06-21

Շիրակացու ճեմարանը հայտարարում է մրցույթ ուսուցչի հետևյալ թափուր տեղերի համար՝

 

  • Հայոց լեզու և գրականություն
  • Ռուսաց լեզու
  • Անգլերեն
  • Ֆրանսերեն
  • Գերմաներեն (անգլերենով դասավանդող)
  • Մաթեմատիկա
  • Տնտեսագիտություն (անգլերենով դասավանդող)
  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Կերպարվեստ

Աշխատանքի նկարագրություն

Ուսուցիչը դասավանդում է  ճեմարանի կրտսեր կամ միջին և/կամ ավագ դպրոցներում: Համապատասխան ամբիոնի/մասնախմբի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի/մասնախմբի աշխատանքներին` Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով սովորողի ներդաշնակ զարգացումը:

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

     Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով և/կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն առարկան, որի համար դիմում եք։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի: Եթե մինչև 15.07.2021 դիմորդի հետ կապ չենք հաստատում, նշանակում է, որ նրա թեկնածությունը չի դիտարկվել։

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 15.06.2021:

Մրցույթ ուսուցչի թափուր աշխատատեղերի համար