Մրցույթ: Թափուր աշխատատեղ

21-05-18

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար՝ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչ, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչ, «Անգլերեն» առարկայի ուսուցիչ, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ, «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ, «Կենսաբանություն» առարկայի ուսուցիչ, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ, «Պատմություն» առարկայի ուսուցիչ:

 

Աշխատանքի նկարագրություն:

 

Պահանջվող առարկայի ուսուցիչը դասավանդում է  ճեմարանի միջին և/կամ ավագ դպրոցում: Համապատասխան ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

 Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

 

     Պետք է իմանա՝

  • հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները և բովանդակությունը.
  • առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («…» առարկայի ուսուցիչ ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 08.06.2018:

Մրցույթ: Թափուր աշխատատեղ