Մեկնարկում է Կիրակնօրյա դպրոցը

17-09-20

«Շիրակացու ճեմարանում» սեպտեմբերի 20-ից աշխատանքները կվերսկսի նաև կիրակնօրյա նախապատրաստական դպրոցը, որի նպատակն է խորացնել և  ամրապնդել սովորողների գիտելիքները հանրակրթական առարկաներից, ինչպես նաև աջակցել Ճեմարանի ապագա դիմորդներին՝ նախապատրաստելով նրանց ընդունելության քննություններ հանձնելուն:

 

Կիրակնօրյա դպրոցում մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից  6-9-րդ դասարանների աշակերտների համար պարապունքներն իրականացվում են  առկա ձևաչափով՝ յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 9:00-13:00:  Մեկ պարապմունքի տևողությունը 50 րոպե է, խմբերում սովորողների առավելագույն թիվը՝ 12:

 

Երկրորդ կիսամյակից հեռավար պարապմունքներ կկազմակերպվեն 7- 9-րդ դասարանցիների համար նաև բնագիտական առարկաներից (ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն): Այդ առարկաների լաբորատոր և գործնական պարապմունքները կիրականացվեն առկա եղանակով՝ ճեմարանի բնագիտական համալիրում:

 

Ընդունվելու  համար  պետք  է  գրանցվել հետևյալ հղումով՝  shorturl.at/lsJU5 

 

Հասցե` ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ., 35:
Հեռ. +374 10 68 01 02, հեռ./ֆաքս. +374 10 68 07 87,
Մանուշակ Մարտիրոսյան (կիրակնօրյա դպրոցի համակարգող)՝ (+374) 55403798,

E-mail: manushakmartirosyan@shirakatsy.am

Մեկնարկում է Կիրակնօրյա դպրոցը