Կիրակնօրյա դպրոցը Ճեմարանում

21-08-18

«Շիրակացու ճեմարանում» սեպտեմբերի 2-ից աշխատանքները կվերսկսկի նաև կիրակնօրյա նախապատրաստական դպրոց, որի նպատակն է աջակցել ճեմարանի ապագա դիմորդներին:

 

Կիրակնօրյա դպրոցում պարապունքները իրականացվում են 6-9-րդ դասարանների աշակերտների համար, յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 9:00-13:00:

 

6-րդ և 7-րդ դասարանցիների համար կիրակի օրերին կազմակերպվում են կոնսուլտացիոն պարապմունքներ մաթեմատիկա, հայոց լեզու, ռուսաց լեզու և անգլերեն առարկաներից:

 

8-րդ և 9-րդ դասարանցիների համար պարապմունքներ նախատեսված են նաև բնագիտական առարկաներից (ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն):

 

Կիրակնօրյա դպրոցը լրացուցիչ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ընդունվել և սովորել Ճեմարանում:

 

Ընդունվելու համար պետք է ներկայանալ Ճեմարան սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 9:00:

 

Հասցե` ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան փ., 35:
Հեռ. +374 10 64 01 02, հեռ./ֆաքս. +374 10 64 07 87,
Գեղամ Սիմոնյան (կիրակնօրյա դպրոցի տնօրեն)՝ (+374) 77 737 117, (+374) 55 737 117

E-mail: geghamsimonyan@shirakatsy.am

Կիրակնօրյա դպրոցը Ճեմարանում