Համագործակցության մեկնարկը տրվեց այցով

Այս օրերին գործնական այցով Քուվեյթում է գտնվում Ճեմարանի միջազգային կապերի գծով տնօրենի տեղակալ, IB PYP համակարգող Տաթևիկ Նալբանդյանը:

 

Դեռևս օգոստոսի 21-ին «Շիրակացու ճեմարանի» և Քուվեյթի ազգային վարժարանի միջև կնքված համագործակցության և բարեկամության հուշագրի շրջանակում նախատեսված էր իրականացնել մի շարք նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ուսուցիչների  վերապատրաստման գործընթացին, աշակերտների ուսման մակարդակի բարելավմանը և Վարժարանի ուսումնական գործընթացի բարեփոխմանը: Համագործակցության շրջանակում առաջին այցը դարձավ մեկնարկը գաղափարների և ծրագրերի իրականացման համար:

 

Տաթևիկ Նալբանդյանը առաջին հերթին հանդիպեց ծնողների հետ, իսկ հանդիպման սկիզբը ազդարարեց Վարժարանի տնօրեն Տոքթ․Ներսէս Սարգիսեանը. «Դպրոցների համագործակցության հիմնական նպատակը գործակցութեան հիմնական նպատակը Ք.Ա.վարժարանի արդիական կրթական եւ ուսումնական չափորոշիչներու հետ քայլ պահելու հրամայականն է, յանուն մեր սերունդներու պայծառ ապագային»,- բարի գալուստի իր խոսքում նշեց տնօրենը։

 

Ճեմարանի ներկայացուցիչը այցի շրջանակում նոյեմբերի 28-ին Վարժարանի տնօրենության և ուսումնական խորհուրդի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպեց Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Տիար Մանվել Բադեյանին և հյուպատոս Տիար Լևոն Պետրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային վարժարանի գործունեության և առաջիկա հեռանկարների վերաբերյալ բազմաթիվ հարցեր:

Համագործակցության մեկնարկը տրվեց այցով