Դասընթաց՝ «Լոգոպեդական աշխատանքը ժամանակակից դպրոցում»

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի լոգոպեդական ծառայությունը կազմակերպում է դասընթաց «Լոգոպեդական աշխատանքը ժամանակակից դպրոցում» թեմայով

 

Եթե  ցանկանում եք աշխատել լոգոպեդ, բայց գործնական աշխատանքի փորձ  չունեք կամ էլ փորձառու գործընկերներ եք փնտրում, ապա այս վերապատրաստումը Ձեզ համար է:

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է մասնակիցներին զինել լոգոպեդական աշխատանքի իրականացման գործնական գիտելիքներով:

 

Դասընթացի հիմնական թեմաներն են.

  • Դպրոցի լոգոպեդի աշխատանքային տարեկան ծանրաբեռնվածության բաշխում
  • Լոգոպեդական փաստաթղթեր
  • Լոգոպեդական  հետազոտման առանձնահատկությունները դպրոցում
  • Լոգոպեդական  աշխատանքը հնչյունային թերզարգացման դեպքում
  • Լոգոպեդական  աշխատանքը հնչյունահնչութային թերզարգացման դեպքում
  • Լոգոպեդական  աշխատանքը խոսքի ընդհանուր թերզարգացման դեպքում
  • Լոգոպեդական աշխատանքը գրավոր խոսքի խանգարումների դեպքում
  • Խաղեր և վարժություններ
  • Պարապմունքների   ժամանակ կիրառվող խրախուսման համակարգ

 

Կիրառվող տեխնոլոգիաներ և մեթոդներ՝  ակտիվ ուսուցում հենց լսարանում, դասախոսություն, դեպքերի քննարկում, խաղերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի գործնական կիրառություն:

 

Մասնակիցներ` լոգոպեդներ, դասվարներ, ուսանողներ:

Տևողությունը`  6 հանդիպում18 դասաժամ, մեկ դասաժամի տևողությունը՝  60 րոպե:  (Նախատեսված է նաև սուրճի ընդմիջում):
Վարձավճար` 36.000 դրամ

Սկիզբ՝ հունիսի 27

Վայրը՝ Մ. Գալշոյան 15, Կրտսեր դպրոց

 

Դասընթացը վարում են փորձառու լոգոպեդներ Ժաննա Պայլոզյանը, մ.գ.թ., դոցենտ Էմիլյա Թադևոսյանը, մ.գ.թ., Շուշան Էլոյանը:

Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր:

 

 

Հարցերի և գրանցման համար զանգահարել՝ 091457815  կամ այցելել shirakatsy.am:

Դասընթաց՝ «Լոգոպեդական աշխատանքը ժամանակակից դպրոցում»