Մայրենիի տոնը Ճեմարանում

21-02-20

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակում 100-ամյա մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը և 30-ամյա Շիրակացու ճեմարանը կարևոր տոնը նշում են համատեղ:

 

1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` փետրվարի 21-ը հայտարարված է Մայրենի լեզվի միջազգային օր: Մայրենի լեզվի օրը 2005թ.-ից պաշտոնապես նշվում է նաև Հայաստանում։

 

«Մեր կրթօջախի համար այս տարին հոբելյանական է, լրանում է ճեմարանի հիմնադրման 30-ամյակը, տարին հոբելյանական է նաև մայր բուհի համար: Եվ, պատահական չէ, որ այսպիսի մեծ ճանապարհ անցած երկու կրթօջախները այսօր համատեղ նշում են Մայրենի լեզվի տոնը և միջոցառումը կրում է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ, ՄԱՅՐ ՃԵՄԱՐԱՆ, ՄԱՅՐ ԲՈՒՀ խորագիրը»,- ասաց Ճեմարանի հայոց լեզվի ամբիոնի ղեկավար Անի Մակինյանը:

 

Ելույթ ունեցան երկու կառույցների պարային համույթները, երգչախմբերը և ճեմարանի թատերական խմբակը՝ մայրենի լեզվին նվիրված խորհրդանշական երգ ու պարով, ասմունքով ու ներկայացմամբ:

Մայրենիի տոնը Ճեմարանում