#Իմ ազատության օրը

15-03-19

CNN  կազմակերպության կողմից մարտի 14-ը հռչակվել է Ազատության օր:

Լինելով մարդու ազատության գաղափարի կրող ճեմարանական սաները չէին կարող անմասն մնալ այս կարևոր և արդիական հարցը բարձրաձայնելուց և որոշեցին միանալ շարժմանը:

 

Դիպլոմային ծրագրի առաջին կուրսի սան Անի Գրիգորյանի նախաձեռնությամբ Ազատության խորհուրդը տարածվեց ողջ Ճեմարանում. կազմակերպվեցին բազմաթիվ և տարաբնույթ միջոցառումներ՝ ընդգրկելով գրեթե բոլոր տարիքային խմբերի սաներին:

 

Կրտսեր դպրոցում 4-րդ դասարանցիների հետ քննարկում ծավալվեց «Ինչպես եմ պատկերացնում ազատությունը» թեմայով, ապա բոլոր խմբերը նկարեցին «Ինչ գույն ունի ազատությունը»:

 

Մարտի 14-ին և 15-ին Միջին և Ավագ դպրոցների սաները նույնպես կունենան  միջոցառում-քննարկում «Ինչ գիտենք մերօրյա ստրկության մասին» թեմայով և կմասնակցեն էսսեի մրցույթ «Ի՞նչն է դարձնում ինձ ազատ» խորագրով:

 

#Իմ ազատության օրը